Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

«Բիոզուգարանների վրա ծախսվող գումարները կարող էին ավելի նպատակային օգտագործել»

«Բիոզուգարանների վրա ծախսվող գումարները կարող էին ավելի նպատակային օգտագործել»
22.06.2013 | 19:40

Հանրապետության գլխավոր էկոլոգ Կարինե Դանիելյանը այսօր անդրադարձավ նաև Երևանում բիոզուգարանների տեղադրմանը: Նրա կարծիքով, Հայաստանում զբոսաշրջության զարգացման համար ՀՀ կառավարության քայլերն աննպատակային են: Այն գումարները, որոնք ծախսվում են բիոզուգարանների վրա, մեղմ ասած` տեղին չեն: «Ամոթ է, Երևանի պատմամշակութային ժառանգությունն ամենահարուստն է։ Կամ պղծում են, կամ քանդում։ Կարծում եմ` բիոզուգարանների վրա ծախսվող այդ գումարները կարող էին ավելի նպատակահարմար օգտագործել, կարելի էր այդ գումարներով Հայաստանը գովազդել, որը կդառնար տուրիզմի կենտրոն»,-նշեց նա:

Հաջորդ կարևոր խնդիրն, ըստ նրա, մշակութային վայրերի աղբն ու կառույցների անխնամ վիճակն են: «ՈՒզում եմ ուշադրություն հրավիրել հատկապես եկեղեցիների վրա աճած հարուստ բուսականության վրա, որը չեն մաքրում։ Ճանապարհորդում ես ամենուր, տեսնում ես կեղտեր. բիոզուգարանների վրա ծախսված գումարի մի մասով ավելի ճիշտ կլիներ մաքրել այդ ճանապարհները»,- նկատեց նա:
Կ.Դանիելյանի խոսքով, ամենամեծ խնդիրներից մեկն այն է, երբ հուշարձանների կողքին ռեստորան են կառուցում։ Նրա կարծիքով, դա էր պատճառը, որ Նորավանքը չմտավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանվող մշակութային կոթողների ցուցակի մեջ:
«Բիոզուգարանները սկզբունքայնորեն լավ երևույթ են, դա անհերքելի է, բայց հիմնականում օգտագործվում են քաղաքներից դուրս, բնության, պատմամշակութային օբյեկտների կողքին, քանի որ քաղաքներում կոյուղի համակարգ կա։ Ես դեպք չգիտեմ, որ քաղաքներում լինեն, հազվադեպ՝ հատուկ նշանակության տարածքներում։ Հետո էլ քրքրեցի ինտերնետը, բայց 1500 դոլարից թանկ չգտա. գուցե դա իմ մեղավորությունն է, լավ չեմ փնտրել»,-եզրափակեց Դանիելյանը։


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ